Բաքուն քննադատել է Ֆրանսիային՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կողմնակալ հայտարարությունների համար
https://parstoday.ir/hy/news/world-i128285-Բաքուն_քննադատել_է_Ֆրանսիային_Լեռնային_Ղարաբաղի_վերաբերյալ_կողմնակալ_հայտարարությունների_համար
Ադրբեջանի նախագահի օգնականը Ֆրանսիային մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմնակալ դիրքորոշում որդեգրելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2020 07:53 Asia/Tehran
  • Բաքուն քննադատել է Ֆրանսիային՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կողմնակալ հայտարարությունների համար

Ադրբեջանի նախագահի օգնականը Ֆրանսիային մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմնակալ դիրքորոշում որդեգրելու մեջ:

Ըստ Aran News- ի ՝ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Փարիզի հայտարարությունները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկրի պարտավորություններին: 

Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահն Անկարային ու Բաքվին մեղադրել էր  Սիրիայից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան օտարերկրյա  վարձկաններ տեղափոխելու մեջ:

Հաջիևը նշել է, որ Ֆրանսիան, որպես միջնորդ երկրներից մեկը, պետք է չեզոք դիրքորոշում ունենա այս հարցում, սակայն  գործնականում աջակցում է Հայաստանին և անհիմն մեղադրանքներ  ներկայացնում Ադրբեջանի դեմ:

Ֆրանսիան, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին, 1997 թվականից համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Խմբին մինչ այժմ չի հաջողվել կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: