Երեխաները՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհեր
https://parstoday.ir/hy/news/world-i128288-Երեխաները_Լեռնային_Ղարաբաղի_պատերազմի_զոհեր
Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը զեկույց է հրապարակել երեխաների իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ Ադրբեջանին մեղադրելով անմեղ երեխաների սպանության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2020 09:00 Asia/Tehran
  • Երեխաները՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհեր

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը զեկույց է հրապարակել երեխաների իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ Ադրբեջանին մեղադրելով անմեղ երեխաների սպանության մեջ:

Բեգլարյանի զելկույցում ասվում է. «Ղարաբաղում հայերի դեմ պատերազմի արդյունքում սպանվել է առնվազն 50 խաղաղ բնակիչ, այդ թվում `մեկ երեխա, վիրավորվել է առնվազն 163 քաղաքացիական անձ, այդ թվում` ինը երեխա»:

Զեկույցի համաձայն, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ոչնչացվել է առնվազն 71 դպրոց և 14 մանկապարտեզ, իսկ Ադրբեջանի  զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հայկական համայնքներում դպրոցների և մանկապարտեզների կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Բեգլարյանն իր զեկույցում շահագրգիռ միջազգային կազմակերպություններին, հատկապես երեխաների իրավունքների պաշտպան կառույցներին, կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել երեխաների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտումների դեմ պայքարի ուղությամբ: