Թուրքիան հորատում է իրականացնում Սև ծովում
https://parstoday.ir/hy/news/world-i128415-Թուրքիան_հորատում_է_իրականացնում_Սև_ծովում
Թուրքիան շարունակելու է որոնողական աշխատանքները Türkali-1 հորատանցքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2020 15:09 Asia/Tehran
  • Թուրքիան հորատում է իրականացնում Սև ծովում

Թուրքիան շարունակելու է որոնողական աշխատանքները Türkali-1 հորատանցքում:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, թուրքական նավը շուրջ երկու ամիս շարունակելու է հորատման աշխատանքները:

Թուրքիան հայտարարել է, որ 405 միլիարդ խորանարդ մետր գազ ունի «Թունա -1» հորատանցքում, որը գտնվում է  Սաքարիայի գազի հանքավայրում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսին հայտարարեց 320 մլրդ. խորանարդ մետր գազի պարունակությամբ հանքավայր է հայտնաբերվել:

Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ «Թունա -1» հանքավայրի գազը պատրաստ կլինի հանրային օգտագործման համար 2023 թվականին , թուրքական կողմի լավատեսությամբ շուտով նրանք լրացուցիչ պաշարներ կգտնեն այս տարածքում:

Վերջին տարիների ընթացքում Սև ծովում և հակամարտության տարածք հանդիսացող Միջերկրական ծովի արևելքում էներգիայի հանքավայրեր հայտնաբերելով, Թուրքիան գնել է հորատման երեք նավեր: