Կարևոր. Թուրքիան նպատակ ունի զորուժ տեղակայել Ադրբեջանում
https://parstoday.ir/hy/news/world-i128419-Կարևոր._Թուրքիան_նպատակ_ունի_զորուժ_տեղակայել_Ադրբեջանում
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նպատակ ունի ռազմական ուժ տեղակայել Ադրբեջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2020 18:47 Asia/Tehran
  • Կարևոր. Թուրքիան նպատակ ունի զորուժ տեղակայել Ադրբեջանում

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նպատակ ունի ռազմական ուժ տեղակայել Ադրբեջանում:

Հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահը երկուշաբթի օրը օրինագիծ   է ներկայացրել խորհրդարան, որի հաստատման դեպքում, Անկարան կկարողանա զորուժ ուղարկել Ադրբեջան:

Ըստ այս հաղորդման, Արդբեջանը ողջունել է Էրդողանի այս քայլը, նշելով, որ դա անհրաժեշռ է երկու երկրների ազգային շահերի պահպանման համար:

«Ադրբեջանի Հանրապետություն» լրատվական ծառայությունը հաղորդել է, որ այս քայլն արվում է երկու երկրների ռազմավարական համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

Ըստ այդ համաձայնագրի, Թուրքիան 200 միլիոն լիրայի հավասար աջակցություն  կցուցաբերի Ադրբեջանին, իսկ Բաքուն, այդ աջակցության միջոցով, գնումներ կկատարի Թուրքիայի պաշտապանական արդյունաբերության ոլորտի ընկերություններից: