Ռուսաստանի խաղաղապահ ուժերը սկսել են կատարել իրենց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է ռուս խաղաղապահների առաքելությունը:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները սկսել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Բաքվի և Երևանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի գործադրման վերահսկողությունը:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ավելի շատ խաղաղապահ ուժեր է ուղարկում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան ՝ խաղաղապահ առաքելությունն ուժեղացնելու համար:
Ավելի վաղ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարել էր, որ Ադրբեջանը և Հայաստանը հավատարիմ են հրադադարի պայմանագրին, և որ կայունությունը վերադառնում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:
Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի կողմից նոյեմբերի 10-ին: Ըստ այդ համաձայնագրի, Լեռնային Ղարաբաղուըմ ռազմական բախումները դադարեցվել են և ռուս խաղաղապահները հաստատվել են տարածաշրջանում՝ հսկելու զինադադեարի ռեժիմը: