Ռուսաստանի խաղաղապահ ուժերը սկսել են կատարել իրենց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/world-i128423-Ռուսաստանի_խաղաղապահ_ուժերը_սկսել_են_կատարել_իրենց_առաքելությունը_Լեռնային_Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է ռուս խաղաղապահների առաքելությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2020 05:26 Asia/Tehran
  • Ռուսաստանի խաղաղապահ ուժերը սկսել են կատարել իրենց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է ռուս խաղաղապահների առաքելությունը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները սկսել են  Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Բաքվի և Երևանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի գործադրման վերահսկողությունը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ավելի շատ խաղաղապահ ուժեր է ուղարկում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան ՝ խաղաղապահ առաքելությունն ուժեղացնելու համար:

Ավելի վաղ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարել էր, որ Ադրբեջանը և Հայաստանը հավատարիմ են հրադադարի պայմանագրին, և որ կայունությունը վերադառնում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի  նախագահի կողմից նոյեմբերի 10-ին: Ըստ այդ համաձայնագրի, Լեռնային Ղարաբաղուըմ ռազմական բախումները դադարեցվել են և ռուս խաղաղապահները հաստատվել են տարածաշրջանում՝ հսկելու զինադադեարի ռեժիմը: