Թուրքիան նպատակ ունի զորուժ տեղակայել Ադրբեջանում
https://parstoday.ir/hy/news/world-i128425-Թուրքիան_նպատակ_ունի_զորուժ_տեղակայել_Ադրբեջանում
Արան Նյուզ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նպատակ ունի ռազմական ուժ տեղակայել Ադրբեջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2020 05:51 Asia/Tehran
  •  Թուրքիան նպատակ ունի զորուժ տեղակայել Ադրբեջանում

Արան Նյուզ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նպատակ ունի ռազմական ուժ տեղակայել Ադրբեջանում:

Հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահը երկուշաբթի օրը օրինագիծ   է ներկայացրել խորհրդարան, որի հաստատման դեպքում, Անկարան կկարողանա զորուժ ուղարկել Ադրբեջան:

Հատկանշական է, որ Թուրքիայի այս ծրագրի մասին հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ նոյեմբերի 10-ին ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից հետո, ռուսական խաղաղապահ  ուժերը վերահսկում են զինադադարի ռեժիմի պահպանումը: 

Ավելի վաղ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայատարարել էր, որ Ադրբեջանում թուրքական զորքերի տեղակայման հարց չի քննարկվել և Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում ներկա կլինեն միայն ռուս խաղաղապահները:

Ադրբեջանի և Հայաստանի միջև սեպտեմբերի 27-ից սկսված ղարաբաղյան պատերազմը տևեց մեկ ամսից ավելի: Կողմերը երեք անգամ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերեցին, որոնցից ոչ մեկը սակայն, չպահպանվեց: