Թուրքիան նպատակ ունի զորուժ տեղակայել Ադրբեջանում
Արան Նյուզ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նպատակ ունի ռազմական ուժ տեղակայել Ադրբեջանում:
Հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահը երկուշաբթի օրը օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, որի հաստատման դեպքում, Անկարան կկարողանա զորուժ ուղարկել Ադրբեջան:
Հատկանշական է, որ Թուրքիայի այս ծրագրի մասին հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ նոյեմբերի 10-ին ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից հետո, ռուսական խաղաղապահ ուժերը վերահսկում են զինադադարի ռեժիմի պահպանումը:
Ավելի վաղ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայատարարել էր, որ Ադրբեջանում թուրքական զորքերի տեղակայման հարց չի քննարկվել և Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում ներկա կլինեն միայն ռուս խաղաղապահները:
Ադրբեջանի և Հայաստանի միջև սեպտեմբերի 27-ից սկսված ղարաբաղյան պատերազմը տևեց մեկ ամսից ավելի: Կողմերը երեք անգամ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերեցին, որոնցից ոչ մեկը սակայն, չպահպանվեց: