Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Ադրբեջան զորուժ գործուղելու նախագիծը
Նոյեմբեր 18, 2020 06:07 Asia/Tehran
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարության առաջարկին ՝ մեկ տարի ժամկետով զորուժ գործուղել Ադրբեջան:
Ըստ Անատոլու լրատվական գործակալության, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը խորհրևդարանին էր ներկայացրել առաջարկ՝ Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմը հսկելու նպատակով, զորուժ գործուղել Ադրբեջան:
Հատկանշական է, որ նոյեմբերի 10-ին ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից հետո, ռուսական խաղաղապահ ուժերը հաստատվել են Լեռնային Ղարբաղում:
Համաձայնագրի ստորագրումը բողոքի ալիք է բարձրացրել և հանգեցրել քաղաքական ճգնաժամի: Կառավարությունը հայտնվել է փլուզման եզրին:
Պիտակ