Հայաստանում տիրող իրավիճակն այդ երկրի ներքին գործն է․ Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i128479-Հայաստանում_տիրող_իրավիճակն_այդ_երկրի_ներքին_գործն_է_Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է Россия 24 հեռուստաընկերության եթերում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2020 06:31 Asia/Tehran
  • Հայաստանում տիրող իրավիճակն այդ երկրի ներքին գործն է․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է Россия 24 հեռուստաընկերության եթերում։

«Ինչ վերաբերվում է ներքաղաքական իրավիճակին, ապա դա մեր գործը չէ, դա Հայաստանի գործն է։ Հայաստանն անկախ, սուվերեն պետություն է և իրավունք ունի լուծել իր ներքին խնդիրներն այնպես, ինչպես անհրաժեշտ է գտնում»,- ասել է Պուտինը։

Միևնույն ժամանակ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի պետական կառույցները չեն կարող թույլ տալ ներսից հասարակության պառակտում։ Նրա խոսքով՝ պատերազմող կամ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի տակ գտնվող երկիրը չի կարող նման բան թույլ տալ։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ դա անթույլատրելի է, ոչ արդյունավետ և չափազանց վտանգավոր։ 

armenpress.am