Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն. «Իրանը սկսել է ուրանի ներարկումը»
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակել է զեկույց,որում նշել է.«Իրանի կենտրոնում գտնվող Նաթանզի օբյեկտում մեկնարկել է ուրանի ներարկումը IR-2m ցենտրիֆուգներին»:
Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, ՄԱԳԱՏԷ-ն իր զեկույցում նշել է.«2020 թվականի նոյեմբերի 14-ին , ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանն սկսել է ուրանի ֆտորիդ (UF6) ներարկել 174 IR-2m ցենտրիֆուգների կասկադին, որը վերջերս է տեղադրվել Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտում»:
Այլ մանրամասները դեռ չեն հրապարակվել:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) անցած չորեքշաբթի օրը հրապարակած նախորդ զեկույցում նշել էր, որ Իրանը Նաթանզի միջուկային օբյեկտում տեղադրել է IR-2m արդիական ցենտրիֆուգների առաջին կասկադը, բայց դեռ ուրան չի ներարկել:
ՄԱԳԱՏԷ-ն նաև հայտնել է, որ Իրանը շարունակում է ուրանը մինչև 4.5 տոկոսով հարստացնել, ինչը գերազանցում է ՀԳՀԾ-ով սահմանված 3,67 տոկոս շեմը:
ՄԱԳԱՏԷ-ն նաև հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները ավելացել են ՝ կազմելով 2443 կիլոգրամ:
Իրանը կրճատել է իր միջուկային պարտավորությունները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և եվրոպացիների խոստմնադրժությունից հետո: