Թուրքիայի գործողությունները «հակասում են դեէսկալացման ոգուն» Միջերկրական ծովի արեւելյան հատվածում
Թուրքիայի վերջին գործողությունները «հակասում են դեէսկալացման ոգուն» Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, ինչին կոչ էր անում Եվրոպական խորհուրդը հոկտեմբերին, Kathimerini-ին ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Նրա խոսքով` Թուրքիայի վարքն Միջերկրական ծովի արեւելյան հատվածում եւ Վարոշայի մի մասը վերաբացելու որոշումը կքննարկվեն Արտաքին գործերի խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ: Նա հայտնել է, որ դեկտեմբերի 7-ին այս հարցը կքննարկվի նաեւ ԵՄ արտգործնախարարների կողմից:
Ըստ նրա` դեկտեմբերի 10-11-ին ԵՄ գագաթնաժողովում անհրաժեշտ է որոշել, թե ԵՄ-ն ինչպես պետք է արձագանքի Թուրքիայի ոչ բարեկամական գործողություններին:
Հոկտեմբերի 1-ի իր եզրակացություններում Եվրոպական խորհուրդը խստորեն դատապարտել է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների խախտումները եւ կոչ է արել Թուրքիային ընդունել երկխոսություն սկսելու Կիպրոսի հրավերը:
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio