Ալիև. Թուրքական բանակը մտնում է Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i128533-Ալիև._Թուրքական_բանակը_մտնում_է_Ադրբեջան
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ թուրքական բանակը մտնում է այդ երկրի տարածք՝ օգնելու ապահովել այդ երկրի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2020 06:13 Asia/Tehran
  • Ալիև. Թուրքական բանակը մտնում է Ադրբեջան

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ թուրքական բանակը մտնում է այդ երկրի տարածք՝ օգնելու ապահովել այդ երկրի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

Իտառ-Տասս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իլհամ Ալիևը Թվիթերում արած գրառման մեջ նշել է, որ Ադրբեջանը կռվել է իր  տարածքային ամբողջականությունը պահպանելու համար:

Նա հայտարարել է, որ իրենց բնակավայրերից տեղահանված մարդիկ 30 տարի   անհամբեր սպասում են իրենց քաղաքներ վերադառնալու ժամկետների հայտարարվելուն:

Սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը դեռ որոշված ​​չէ, և որ ձեռք է բերվել պայմանավորվածություն ներկայումս տիրող վիճակը պահպանելու շուրջ:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի որոշման համաձայն, նախագահը կարող է այդ երկրի զինված ուժերին տեղակայել Լեռնային Ղարաբաղում: