Հակաամերիկյան ցույցեր Վրաստանում
https://parstoday.ir/hy/news/world-i128543-Հակաամերիկյան_ցույցեր_Վրաստանում
ԱՄՆ-ի պետքարտուղարի Վրաստան կատարած այցին զուգահեռ, այդ երկրի մայրաքաղաք Թբիլիսիում հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2020 07:29 Asia/Tehran
  • Հակաամերիկյան ցույցեր Վրաստանում

ԱՄՆ-ի պետքարտուղարի Վրաստան կատարած այցին զուգահեռ, այդ երկրի մայրաքաղաք Թբիլիսիում հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, ցուցարարները դատապարտել են ԱՄՆ-ի ռազմատենչ ու բռնատիրական քաղաքականությունները: Վանկարկելով հակաամերիկյան կարգախոսներ, ցուցարարները քննադատել են վերջերս Վրաստանում անցկացված պառլամենտական ընտրությունների անկցացումը:

Չորեքշաբթի երեկոյան, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն երկօրյա այցով այցելել է Վրաստան և այսօր հանդիպել է նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի, վարչապետ Գեորգի Գախարիայի և Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Իլիա Բ-ի հետ: 

Վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղարը շրջանային այցեր է կատարում եվրոպական և Արևմտյան Ասիայի յոթ երկրներ:

Դեպի այս երկրներ Պոմպեոյի այցերն իրականացվում են այն դեպքում, երբ հաշված օրեր են մնացել Թրամփի պարտված կառավարությանը և այս կարգի այցերը ոչ մի դերակատարություն չեն ունենալու երկկողմ հարաբերությունների հարցում: Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մերժել է Պոմպեոյի հետ հանդիպման դիմումը: