Չինաստանի նախագահի պատասխանը ԱՄՆ միակողմանի քաղաքականությանը
https://parstoday.ir/hy/news/world-i128555-Չինաստանի_նախագահի_պատասխանը_ԱՄՆ_միակողմանի_քաղաքականությանը
Չինաստանի նախագահն անդրադառնալով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը շեշտեց, որ Պեկինը երբեք չի դադարեցնի իր «բաց դռների քաղաքականությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2020 12:37 Asia/Tehran
  • Չինաստանի նախագահի պատասխանը ԱՄՆ միակողմանի քաղաքականությանը

Չինաստանի նախագահն անդրադառնալով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը շեշտեց, որ Պեկինը երբեք չի դադարեցնի իր «բաց դռների քաղաքականությունը»:

Շինհուա գործակալության  հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, տեսակապի միջոցով կայացած  Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովում ունեցած ելությում,  Սի Ցզինպինն  ասել է.«Չինաստանն իրականացրել է միակողմանիության դեմ պայքարի, բաց դռների ընդլայնմանն ուղղված քաղաքականություն և միջոցառումներ»:

Չինաստանի նախագահն ասել է. «Բաց դռների քաղաքականությունը նախապայման է Չինաստանի առաջընթացի համար, իսկ փակ դռների քաղաքականությունը կհանգեցնի հետամնացության և Չինաստանն ինտեգրվել է համաշխարհային տնտեսության և միջազգային համակարգի հետ և երբեք հետ չի կանգնի»:

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը (APEC) Խաղաղ օվկիանոսի երկրների տնտեսական խումբ է, որոնք միասին աշխատում են տնտեսական և քաղաքական հարաբերությունների բարելավման համար: