Չինաստանի նախագահի պատասխանը ԱՄՆ միակողմանի քաղաքականությանը
Չինաստանի նախագահն անդրադառնալով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը շեշտեց, որ Պեկինը երբեք չի դադարեցնի իր «բաց դռների քաղաքականությունը»:
Շինհուա գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, տեսակապի միջոցով կայացած Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովում ունեցած ելությում, Սի Ցզինպինն ասել է.«Չինաստանն իրականացրել է միակողմանիության դեմ պայքարի, բաց դռների ընդլայնմանն ուղղված քաղաքականություն և միջոցառումներ»:
Չինաստանի նախագահն ասել է. «Բաց դռների քաղաքականությունը նախապայման է Չինաստանի առաջընթացի համար, իսկ փակ դռների քաղաքականությունը կհանգեցնի հետամնացության և Չինաստանն ինտեգրվել է համաշխարհային տնտեսության և միջազգային համակարգի հետ և երբեք հետ չի կանգնի»:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը (APEC) Խաղաղ օվկիանոսի երկրների տնտեսական խումբ է, որոնք միասին աշխատում են տնտեսական և քաղաքական հարաբերությունների բարելավման համար: