Պուտին. Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները շատ վատ են
https://parstoday.ir/hy/news/world-i128663-Պուտին._Ռուսաստան_ԱՄՆ_հարաբերությունները_շատ_վատ_են
«Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն այնքան են վատթարացել, որ ավելի վատ բան չի կարող լինել», - ասել է ՌԴ նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2020 14:45 Asia/Tehran
  • Պուտին. Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները շատ վատ են

«Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն այնքան են վատթարացել, որ ավելի վատ բան չի կարող լինել», - ասել է ՌԴ նախագահը:

«Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանեով այն հարցին, թե  Ռուսաստանի կողմից մինչ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը, Ջո Բայդենին չշնորհավորելը   արդյո՞ք  կարող է վատթարացնել  Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները, Վլադիմիր Պուտինն ասել է.«Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները ներկա պայմաններում  ավելի վատ են, քան երբևԷ և սրանից ավելի վատ չեն կարող լինել»:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Լրատվամիջոցների հաշվարկումների համաձայն՝ դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենն ստացել է ընտրական կոլեգիայի 306 , իսկ Թրամփը՝ 232 ձայներ:

Այն դեպքում, երբ աշխարհի մի խումբ ղեկավարներ  շնորհավորում են  Ջո Բայդենին , ընտրություններում հաղթելու կապակցությամբ, ռուս պաշտոնյաները հայտարարել են, որ սպասում են ընտրությունների  պաշտոնական արդյունքների հրապարակմանը: