Թուրքիա.Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ ռազմական կենտրոնի գործունեությունը կշարունակվի մինչև մեկ տարի
https://parstoday.ir/hy/news/world-i128694-Թուրքիա.Ղարաբաղում_ռուս_թուրքական_համատեղ_ռազմական_կենտրոնի_գործունեությունը_կշարունակվի_մինչև_մեկ_տարի
Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է. «Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ ռազմական կենտրոնի գործունեությունը կտևի մեկ տարի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2020 12:18 Asia/Tehran
  • Թուրքիա.Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ ռազմական կենտրոնի գործունեությունը կշարունակվի մինչև մեկ տարի

Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է. «Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ ռազմական կենտրոնի գործունեությունը կտևի մեկ տարի»:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նոյեմբերի 22-ին հայտարարել է.«Թուրքիան Ռուսաստանի հետ միասին Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոն է ստեղծելու՝ տարածքի անվտանգությունն ապահովելու համար»:

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ավելի վաղ  հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները փորձում են պառակտել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։

«Արևմտյան որոշ երկրներ տարբեր միջոցներոց  հայ և ադրբեջանցի ազգայնականներին սադրում են հրադադարի մասին պայմանավորվածությունը խափանելու և վարկաբեկելու համար», - ասել է նա։

«ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները վրդովված են, որ պատերազմը կանգնեցվել է Մոսկվայի միջնորդությամբ։ Չէ՞ որ դա, ըստ էության, զրոյացնում է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նրանց երկարամյա աշխատանքը», - ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։