Թուրքիա.Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ ռազմական կենտրոնի գործունեությունը կշարունակվի մինչև մեկ տարի
Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է. «Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ ռազմական կենտրոնի գործունեությունը կտևի մեկ տարի»:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նոյեմբերի 22-ին հայտարարել է.«Թուրքիան Ռուսաստանի հետ միասին Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոն է ստեղծելու՝ տարածքի անվտանգությունն ապահովելու համար»:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները փորձում են պառակտել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։
«Արևմտյան որոշ երկրներ տարբեր միջոցներոց հայ և ադրբեջանցի ազգայնականներին սադրում են հրադադարի մասին պայմանավորվածությունը խափանելու և վարկաբեկելու համար», - ասել է նա։
«ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները վրդովված են, որ պատերազմը կանգնեցվել է Մոսկվայի միջնորդությամբ։ Չէ՞ որ դա, ըստ էության, զրոյացնում է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նրանց երկարամյա աշխատանքը», - ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։