Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ը դուրս եկավ
ԱՄՆ պարտավորությունները՝ կապված Բաց երկնքի պայմանագրի հետ, այսօր՝ նոյեմբերի 22-ին, կդադարեն. այսօր լրանում է կես տարին այն պահից, երբ Վաշինգտոնը այլ երկրներին տեղեկացրեց իր որոշման մասին: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Այսպիսով, Վաշինգտոնի որոշումը, որը ոչ միանշանակորեն է ընդունվել նույնիսկ եվրոպական գործընկերների կողմից, վերջնականորեն կմտնի ուժի մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան եվրոպական երկրներից կպահանջի երաշխիքներ, որ նրանք ԱՄՆ-ին չեն փոխանցի տվյալներ ռուսական բազաների վրայով թռիչքների մասին, ինչպես նաև հնարավորություն կտան Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին ազատորեն թռչել մայրցամաքում ամերիկյան բազաների վրայով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականի մայիսին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Բաց երկնքի պայմանագրից՝ Ռուսաստանին մեղադրելով դրա առանձին դրույթների խախտման մեջ: Պայմանագիրը թույլ է տալիս մասնակից երկրներին ազատորեն տեղեկատվություն հավաքել միմյանց զինված ուժերի և միջոցառումների մասին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio