Ֆրանսիայի ԱԳ նախարար. ԵՄ-ն իրական քայլեր է ակնկալում Թուրքիայից
https://parstoday.ir/hy/news/world-i128741-Ֆրանսիայի_ԱԳ_նախարար._ԵՄ_ն_իրական_քայլեր_է_ակնկալում_Թուրքիայից
Թուրքիան չպետք է սահմանափակվի բառերով, այլ պետք է ձեռնարկի իրական գործողություններ, որոնք կբարելավեն իրավիճակը աշխարհի մի շարք տարածաշրջաններում ու բարենպաստ ազդեցություն կունենան Եվրամիության հետ հարաբերությունների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2020 13:15 Asia/Tehran
  •  Ֆրանսիայի ԱԳ նախարար. ԵՄ-ն իրական քայլեր է ակնկալում Թուրքիայից

Թուրքիան չպետք է սահմանափակվի բառերով, այլ պետք է ձեռնարկի իրական գործողություններ, որոնք կբարելավեն իրավիճակը աշխարհի մի շարք տարածաշրջաններում ու բարենպաստ ազդեցություն կունենան Եվրամիության հետ հարաբերությունների վրա:

Այս կարծիքը, ըստ ՏԱՍՍ-ի տեղեկատվության, կիրակի հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով ֆրանսիական LCI լրատվական հեռուստաալիքի եթերում:

«Նախագահ Էրդողանի վերջին երկու-երեք օրվա ընթացքում արված հաշտեցնող հայտարարությունները բացարձակապես բավարար չեն: Մենք իրական գործողություններ ենք սպասում»,- ասել է Լե Դրիանը: Դրանց թվում, ինչպես նշել է ֆրանսիացի նախարարը, կան «շատ պարզ գործողություններ, որոնք պետք է ձեռնարկվեն Միջերկրական ծովում և Լիբիայում, կան նաև պարզ գործողություններ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ»,- նշել է նախարարը՝ կարևորելով այդ տարածքից սիրիացի զինյալների հեռացումը, որոնք այնտեղ են հայտնվել Թուրքիայի օգնության շնորհիվ:

«Մենք շատ տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ մատնանշեով այդ երկրի «էքսպանսիոնիստական ​​նկրտումները» Լիբիայում և Միջերկրական ծովում, որտեղ «Թուրքիան դե ֆակտո ագրեսիվ գործողություններ է իրականացնում ԵՄ անդամ երկու երկրի դեմ»:

«Դեկտեմբերին կայանալու է Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ էլ կտրվեն տեղի ունեցող իրադարձությունների գնահատականները»,- ասել է Լե Դրիանը:

1lurer.am