Անկարա. Թուրքիայի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում նվաճում է Արևմուտքի համար
Թուրքիայի կառավարությունը համոզված է, որ այդ երկրի զորուժի ներկայությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, ռազմավարական նվաճում է Արևմուտքի համար:
Երկուշաբթի օրը, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ թուրք և ռուս պաշտոնյաների հանդիպման ժամանակ կարևորվել է որպես դիտորդ ուժ, թուրքական զորքերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:
Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղակայվելու են միայն ռուս խաղաղապահներ, իսկ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս կնքված համաձայնագրում Թուրքիայի ներկայության վերաբերյալ կետ չի նշվել:
Պայմանագրի համաձայն ՝ պատերազմի ըւնթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքները ըստ ժամանակացույցի կփոխանցվեն այդ երկրին:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ: