Անկարա. Թուրքիայի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում նվաճում է Արևմուտքի համար
https://parstoday.ir/hy/news/world-i128763-Անկարա._Թուրքիայի_ներկայությունը_Լեռնային_Ղարաբաղում_նվաճում_է_Արևմուտքի_համար
Թուրքիայի կառավարությունը համոզված է, որ այդ երկրի զորուժի ներկայությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, ռազմավարական նվաճում է Արևմուտքի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2020 06:20 Asia/Tehran
  • Անկարա. Թուրքիայի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում նվաճում է Արևմուտքի համար

Թուրքիայի կառավարությունը համոզված է, որ այդ երկրի զորուժի ներկայությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, ռազմավարական նվաճում է Արևմուտքի համար:

Երկուշաբթի օրը, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ  թուրք և ռուս պաշտոնյաների հանդիպման ժամանակ կարևորվել է որպես դիտորդ ուժ, թուրքական զորքերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:

Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղակայվելու են միայն ռուս խաղաղապահներ, իսկ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս կնքված համաձայնագրում Թուրքիայի ներկայության վերաբերյալ կետ չի նշվել:

Պայմանագրի համաձայն ՝ պատերազմի ըւնթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքները ըստ ժամանակացույցի կփոխանցվեն այդ երկրին:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ: