Թրամփը մեկ անգամ ևս անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքերը
ԱՄՆ-ի գործող նախագահը մի ուղերձով վերջերս կայացած ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները համարել է այս երկրի պատմության ամենակեղծված ընտրություններն ու չի ընդունել իր պարտությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ «կոռումպացված» է որակել վերջին նախագահական ընտրությունները և ասել, որ ինքը երբեք չի հաստատի «կեղծ ձայների և Դոմինիոն ծրագրակազմի» արդյունքները:
Ավելի վսղ, սակայն, Թրամփը հայտարարել էր իր համաձայնությունը՝ սկսելու հաղթող թեկնածուին իշխանությունը փոխանցելու գործընթացը:
Ամերիկյան հանրային ծառայության գործակալությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել է, որ պատրաստ է սկսել իշխանության փոխանցման գործընթացը:
Բայդենին ուղղված նամակում կազմակերպությունը նշել է, որ, ըստ երևույթին, վերջինս հաղթել է ընտրություններում և կարող է սկսել իշխանության փոխանցման գործընթացը: