ՌԴ ջրային տարածք ներխուժած ամերիկյան ռազմանավը հանդիպել է ռուսական ռազմանավի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i128796-ՌԴ_ջրային_տարածք_ներխուժած_ամերիկյան_ռազմանավը_հանդիպել_է_ռուսական_ռազմանավի_հետ
ՌԴ ջրային տարածք ներխուժած Ամերիկյան ռազմանավը հանդիպել է ռուսական ռազմանավի հետ: Այդ մասին հայտնում է ՌԴ-ի ՊՆ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2020 15:06 Asia/Tehran
  • ՌԴ ջրային տարածք ներխուժած ամերիկյան ռազմանավը հանդիպել է ռուսական ռազմանավի հետ

ՌԴ ջրային տարածք ներխուժած Ամերիկյան ռազմանավը հանդիպել է ռուսական ռազմանավի հետ: Այդ մասին հայտնում է ՌԴ-ի ՊՆ-ն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական «Ծովակալ Վինոգրադով» ռազմանավը Սանկտ Պետերբուրգի ջրերում կանխել է  USS McCain  ամերիկյան ռազմանավի  ներխուժումը ՌԴ  ջրային տարածք:

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ ռազմանավը խախտել է  սահմանը՝ խորանալով 2 կմ, սակայն հանդիպելով  ռուսական ռազմանավին, ստիպված է եղել լքել տարածքը:

Այս հայտարարության մեջ ասված է, որ ռուսական «Ծովակալ Վինոգրադով» ռազմանավը ռադիոկապի միջոցով  «USS McCain» ամերիկյան ռազմանավին հորդորել է դուրս գալ ՌԴ երկրի ջրային սահմաններից: 

Ռուսաստանի պաշտոնյաները նախազգուշացրել են Ռուսաստանի սահմաններում ՆԱՏՕ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից իրականացվող քայլերի մասին: