Ադրբեջանական ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջան
Նոյեմբեր 25, 2020 06:15 Asia/Tehran
Երեւանի, Բաքվի ու Մոսկվայի միջև ստորագրված եռակողմ փաստաթղթի համաձայն՝ ադրբեջանական ուժերը մտել են Քարվաճառի շրջան:
Քարվաճառը երեք շրջաններից մեկն է, որն ըստ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Պայմանագրի համաձայն ՝ մինչև նոյեմբերի 25-ը Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձներ Քարվաճառի շրջանը:
Իսկ Լաչին և Աղդամ քաղաքները մինչև դեկտեմբերի 1-ը կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ավելի վաղ հրապարակվել էին տեսանյութեր, որոնցում Քարվաճառի բնակիչները տարհանվելուց հետո հրկիզում էին իրենց տները:
Պիտակ