Ադրբեջանական ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջան
https://parstoday.ir/hy/news/world-i128805-Ադրբեջանական_ուժերը_մտել_են_Լեռնային_Ղարաբաղի_Քարվաճառի_շրջան
Երեւանի, Բաքվի ու Մոսկվայի միջև ստորագրված եռակողմ փաստաթղթի համաձայն՝ ադրբեջանական ուժերը մտել են Քարվաճառի շրջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2020 06:15 Asia/Tehran
  • Ադրբեջանական ուժերը մտել են  Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջան

Երեւանի, Բաքվի ու Մոսկվայի միջև ստորագրված եռակողմ փաստաթղթի համաձայն՝ ադրբեջանական ուժերը մտել են Քարվաճառի շրջան:

Քարվաճառը երեք շրջաններից մեկն է, որն ըստ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի,  անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Պայմանագրի համաձայն ՝ մինչև  նոյեմբերի 25-ը Հայաստանը պետք է  Ադրբեջանին հանձներ Քարվաճառի շրջանը: 

Իսկ Լաչին և Աղդամ   քաղաքները մինչև դեկտեմբերի 1-ը կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ավելի վաղ հրապարակվել էին տեսանյութեր, որոնցում Քարվաճառի բնակիչները տարհանվելուց հետո հրկիզում էին իրենց տները: