Թուրքիան և Ռուսաստան տարաձայնություններ ունեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական ներկայության մասին Թուրքիայի հայտարարությունը բացասաբար է ընդունվել Ռուսաստանում:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ ՝ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ հակասությունները կապված են թուրքական կողմի` միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտորդական կետ բացելու ցանկության հետ:
Ըստ թուրք պաշտոնյայի, Ռուսաստանը համարում է, որ պարտադիր չէ, որպեսզի Թուրքիան դիտակետ տեղակայի տարածաշրջանում, որն անկախ կլինի միասնական կենտրոնից:
Մոսկվայում այս կապակցությամբ բանակցությունները շարունակվում են, և Թուրքիան ակնկալում է, որ վերջապես համաձայնության կգա Ռուսաստանի հետ:
Ռուսաստանը ավելի վաղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղակայվելու են միայն ռուս խաղաղապահներ, իսկ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս կնքված համաձայնագիրում Թուրքիայի ներկայության մասին նշված չէ: