Թուրքիան և Ռուսաստան տարաձայնություններ ունեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i128806-Թուրքիան_և_Ռուսաստան_տարաձայնություններ_ունեն_Լեռնային_Ղարաբաղի_տարածաշրջանի_շուրջ
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական ներկայության մասին Թուրքիայի հայտարարությունը բացասաբար է ընդունվել Ռուսաստանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2020 06:23 Asia/Tehran
  • Թուրքիան և Ռուսաստան  տարաձայնություններ ունեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական ներկայության մասին Թուրքիայի հայտարարությունը բացասաբար է ընդունվել Ռուսաստանում:

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ ՝ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ հակասությունները կապված են թուրքական կողմի` միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտորդական կետ բացելու ցանկության հետ:

Ըստ թուրք պաշտոնյայի, Ռուսաստանը համարում է, որ պարտադիր չէ, որպեսզի Թուրքիան դիտակետ տեղակայի տարածաշրջանում, որն անկախ կլինի միասնական կենտրոնից:

Մոսկվայում այս կապակցությամբ բանակցությունները շարունակվում են, և Թուրքիան ակնկալում է, որ վերջապես  համաձայնության կգա Ռուսաստանի հետ:

Ռուսաստանը ավելի վաղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղակայվելու են միայն ռուս խաղաղապահներ, իսկ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս կնքված համաձայնագիրում Թուրքիայի ներկայության մասին նշված չէ: