Թուրք նախարարի ու հայ պատգամավորի հարցուպատասխանը Լեռնային Ղարաբաղի թեմայով
https://parstoday.ir/hy/news/world-i128834-Թուրք_նախարարի_ու_հայ_պատգամավորի_հարցուպատասխանը_Լեռնային_Ղարաբաղի_թեմայով
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը արգործնախարարության 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ քննադատել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2020 12:30 Asia/Tehran
  • Թուրք նախարարի ու հայ պատգամավորի հարցուպատասխանը Լեռնային Ղարաբաղի թեմայով

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը արգործնախարարության 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ քննադատել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում:

Փայլանը նշել է՝ ինքը մի երազանք ունի, որ մի օր Թուրքիան ինչպես Ադրբեջանին է անվանում եղբայրական պետություն, նույն կերպ էլ Հայաստանին անվանի: Ըստ Փայլանի՝ այս պատերազմի միակ հաղթողը Ռուսաստանն է, գրում է ermenihaber-ը։

Նախարար Չավուշօղլուն ամփոփիչ ելույթում պատասխանել է Փայլանին՝ ասելով. «Պրն Փայլա՛ն, մինչև այսօր երբևէ ասե՞լ եք Հայաստանը թող դուրս գա Ադրբեջանի օկուպացված հողերից: Նույնիսկ Ձեր հետ հեռախոսային խոսակցություն ունեցանք և Դուք հարցրեցիք, թե այս հարցը ինչպես է լուծվելու:

Ես էլ ձեզ հարցրեցի՝ կարո՞ղ եք Հայաստանին ասել, որ դուրս գա այնտեղից: Դուք վստահ չէիք, որ կարող եք: Պարոն Փայլան, ոչ մի անգամ հրապարակային չեք ասել, որ դրանք Ադրբեջանի հողերն են, ու թող Հայաստանը դուրս գա այնտեղից: ԼՂ-ի կարգավիճակի հարցով բանակցություններն էլ շարունակվելու են, Ադրբեջանն էլ է ասել, որ պատրաստ է հարցը քննարկել»:

Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան ՌԴ-ի հետ առանձին համաձայնագիր է ստորագրել հրադադարի մոնիթորինգի կենտրոն հիմնելու համար և դրա շրջանակներում կունենա իրեն վերապահվելիք մի շարք լիազորություններ:

1in.am