Մոսկվայում կանխվել է ԻԼԻՊ-ի նախապատրաստած ահաբեկչությունը
(last modified Wed, 25 Nov 2020 14:19:40 GMT )
Նոյեմբեր 25, 2020 17:49 Asia/Tehran
  • Մոսկվայում կանխվել է ԻԼԻՊ-ի նախապատրաստած ահաբեկչությունը

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է, որ Մոսկվայում կանխվել է ԻԼԻՊ-ի անդամների նախապատրաստած ահաբեկչական գործողությունը և մեկ անձ ձերբակալվել է: Այդ մասին հաղորդում է Ռիա Նովոստին:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Ռուսաստանի անվտանգության աշխատացկիցները նախքան գործողության մեկնարկը հայտնաբերել ու ոչնչացրել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներին և մեկ հոգու ձերբակալել են»:

«Ծայրահեղական իսլամիստների թաքստոցում հայտնաբերվել և առգրավվել են պայթուցիկ սարք, գործիքներ և   փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդման, կասկածյալը ձերբակալվել է Վլադիմիրի մարզում, իսկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկություններ ունի, որ ահաբեկչական խմբավորումը վարձել է այլ մարդկանց և միջոցներ է հավաքում իր գործողությունները ֆինանսավորելու համար: