Ռուսաստանի սենատոր՝ Կոնստանտին Կոսաչյովը Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւի մասին
Ֆրանսիայի Սենատի բանաձեւը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հիմնականում թելադրված է Փարիզի եւ Անկարայի միջեւ առկա տարաձայնություններով, այն այդպես էլ որպես առաջարկություն կմն Ֆրանսիայի կառավարության համար, կարծում է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը:
«Որքան էլ դա կարող է պարադոքսալ թվալ, բայց ես կասկածներ ունեմ, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին է, լիովին հասկանալով մեր ֆրանսիացի գործընկերների անկեղծ հույզերը, այլ նաեւ` Թուրքիայի»,- ասել է Կոսաչյովը «ՌԻԱ Նովոստի»-ին:
Կոսաչյովի կարծիքով` սենատի միաձայն դիրքորոշումը շատ առումներով «վկայությունն է այն բանի, որ Ֆրանսիան ոչ պակաս կտրուկ քայլերի է պատրաստ քաղաքականության մեջ», բայց դեռ ընդամենը վկայությունն է: «Նրանում, որ որպես կառավարությանն առաջարկություն ընդունված այս նախաձեռնությունն այդպիսին էլ կմնա, կասկածներ չկան»,- ասել է նա: «Միգուցե` ավելի լավ. ի վերջո, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը պետք է առաջին հերթին հայ-ադրբեջանական երկկողմ քաղաքական երկխոսության թեմա մնա` առանց վերջնագրերի եւ առանց ուժային սցենարների»,- եզրափակել է սենատորը:
lragir.am