Թուրքիան արձագանքել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևին
https://parstoday.ir/hy/news/world-i128891-Թուրքիան_արձագանքել_է_Ֆրանսիայի_Սենատի_ընդունած_բանաձևին
Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) քննադատել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման խորհրդատվական բանաձևի ընդունումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2020 13:21 Asia/Tehran
  • Թուրքիան արձագանքել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևին

Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) քննադատել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման խորհրդատվական բանաձևի ընդունումը:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ի պատասխան Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի, հայտարարել է.  «Ֆրանսիայի Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևը միջազգային ամենահիմնարար սկզբունքները, օրենքներն ու արդարությունը հանուն ներքաղաքական շահերի անտեսելու օրինակ է»: 

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է .«Ֆրանսիայի Սենատի այս որոշումը խիստ սահմանափակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցության հնարավորությունը»:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ֆրանսիայի Սենատի այս որոշումը ցույց է տալիս, թե ինչու համնախագահների կողմից (որոնք պետք է անկողմակալ լինեին) իրականացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները մինչև այսօր խնդրին լուծում չեն տվել»:

Ֆրանսիայի Սենատը օրինագիծ ընդունեց, որում շեշտը դրվեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման վրա: