Անկարան եւ Վաշինգտոնը ձեռք-ձեռքի տված են նվաստացնում Ռուսաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i128926-Անկարան_եւ_Վաշինգտոնը_ձեռք_ձեռքի_տված_են_նվաստացնում_Ռուսաստանին
Ջոն Մըքքեյն էսկադրային կործանիչը՝ Պետրոս Մեծի ծոցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2020 09:16 Asia/Tehran
  • Անկարան եւ Վաշինգտոնը ձեռք-ձեռքի տված են նվաստացնում Ռուսաստանին

Ջոն Մըքքեյն էսկադրային կործանիչը՝ Պետրոս Մեծի ծոցում:

ezerk.am. ԱՄՆ Ռազմածովային ուժերի Ջոն Մըքքեյն էսկադրային կործանիչը Հեռավոր Արևելքում իր գործողության ընթացքում չի խախտել միջազգայնորեն ճանաչված սահմանները: Երեքշաբթի, նոյեմբերի 24-ին, ռուսական ջրեր իբր ներխուժման հերքումը իր կայքում հրապարակել է ԱՄՆ Յոթերորդ նավատորմը, որին դիմակայում է ՌԴ Ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմը՝ շտաբ ունենալով Վլադիվոստոկում:

Ինչպես ընդգծել է ամերիկյան նավատորմի հրամանատարությունը, John S. McCain DDG-56 ռազմանավի գործողությունը նպատակ ուներ ցույց տալու, որ Միացյալ Նահանգները լիովին չի ճանաչում Պետրոս Մեծ ծոցը որպես Ռուսաստանի տարածքային ջրերի մաս և համաձայն չէ, որ այդ ծոցը ունի պատմական իրավական կարգավիճակ:

«Նավարկության ազատության (FONOP) ապահովման այս գործողությունը կասկածի տակ պիտի դնի Ռուսաստանի տարածքային չափազանցված հավակնությունները: Մեր գործողությունը սատարում է միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան ծովային տարածքը օրինականորեն օգտագործելու բոլորի կարողությունը», – ասվում է Յոթերորդ նավատորմի հայտարարության մեջ [US 7th Fleet Public, 1]:

Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ամերիկյան էսկադրային կործանիչի կողմից ռուսական ջրեր ներխուժելու մասին: Նշվել է, որ սահմանի խախտումը կասեցվել է «Ծովակալ Վինոգրադով» խոշոր հակասուզանավային նավով: Նա նախազգուշացրել է ամերիկյան նավին նման գործողությունների անթույլատրելիության և ներխուժողին դուրս մղելու համար խոյահար մանևրի օգտագործման հնարավորության մասին:

Ռուսական կիսապաշտոնական շրջանակները, մասնավորապես Խաղաղօվկիանոսյան նավատորմի նախկին հրամանատարի շուրթերով [ՌԻԱ,2], սադրանք են որակել էսկադրային կործանիչի ներխուժումը ռուսական ջրեր: Ռուսական մեկ այլ տեսակետը կայանում է նրանում, որ ամերիկյան ռազմանավի անձնակազմը «չարաշահելով իրապես գոյություն ունեցող իրավունքները, խուլիգանական արարք է գործել», ինչը հակասում է երկու երկրների միջեւ բարիդրացիության սկզբունքներին [ՄԿ, 3]:

Հիշեցնենք, որ ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարը, որ ներկայիս ռուսաստանյան գործող հայ ամենաբարձրաստիճան զինվորականն է՝ ծովակալ Սերգեյ Հովսեփի Ավագյանցը, պաշտոնապես որեւէ կերպ չի արձագանքել ամերիկյան նավատորմի հայտարարությանը: Միջադեպը մեկ շարքում է գտնվում Սիրիայում տեղի ունեցած ռուս-ամերիկյան զինված խոշոր միջադեպերի եւ «սառը» ընդհարումների, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից թե Սիրիայում, թե Հայաստանի օդում ռուսական ինքնաթիռների եւ ուղղաթիռների անկաշկանդ ոչնչացման հետ: Տարբերությունն այն է, որ ԱՄՆ պարագային Մոսկվան գոնե կիսապաշտոնական մակարդակի վրա դեմքը փրկելու փորձեր է կատարում, մինչդեռ Թուրքիաի դեպքում, նույնիսկ տեղական, ռուսական մամուլը հոլովում է մարմնի մեկ այլ մաս:

Սիրիայի եւ Հայաստանի առնչությամբ հնարավոր չէ չգնահատել դիվանագիտական եւ ռազմական լծակները ներդաշնակ բանեցնելու նախագահ Ռեջեբ Էրդողանի արվեստը: Միանգամայն ընդօրինակելի հմտություն, որով յուրաքանչյուրը արժե որ մասնագիտանա՝ թեկուզ ենթավարպետի հանգամանքով:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio