Թուրքիայի ընդդիմության առաջնորդը քննադատում է Էրդողանի կառավարությանը
Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդը քննադատել է կառավարության կողմից նախկին կառավարության ղեկավար Սալահեդդին Դեմիրթաշի կալանքի շարունակումը:
Քամալ Ղելիչդառօղլուն իր ելույթում նշել է, որ Թուրքիայի նախագահ Սալահեդդին Դեմիրթաշին կալանավորելու Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության որոշումն անմարդկային է:
Սալահեդդին Դեմիրթաշը բանտարկվել է 2016-ի նոյեմբերից՝ «ահաբեկչական քարոզչության» մեղադրանքով:
2016-ի հուլիսին Թուրքիայի կառավարության դեմ ձախողված հեղաշրջումից ի վեր անվտանգության ուժերը բերման են ենթարկել տասնյակ հազարավոր Թուրքիայի քաղաքացիներ և զինվորներ՝ կապված Գյուլենի խմբի հետ, որը ինչպես ասում են, հեղաշրջման առաջնորդն է:
Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդը քննադատել է նաև Թուրքիայի կառավարության գործողությունները՝ կորոնավիրուսի համաճարակը վերահսկելու կապակցությամբ և հավելել. «Կառավարությունը, որը չի կարող հինգ դիմակ բաժանել իր քաղաքացիներին, չի կարող հաջողության հասնել և վերահսկել կորոնավիրուսի ճգնաժամը»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio