Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացել Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i128955-Թուրքիայում_դժգոհության_ալիք_է_առաջացել_Ֆրանսիայի_Սենատի_ընդունած_որոշման_պատճառով
Թուրքիայի ազգային մեծ ժողովի չորս կուսակցությունները՝ Արդարություն և զարգացում (AKP), Հանրապետական ժողովրդական (CHP), Ազգայնական շարժում (MHP) և Լավ (İYİ Parti) կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած նախագծի բանաձևը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2020 06:35 Asia/Tehran
  • Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացել Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման պատճառով

Թուրքիայի ազգային մեծ ժողովի չորս կուսակցությունները՝ Արդարություն և զարգացում (AKP), Հանրապետական ժողովրդական (CHP), Ազգայնական շարժում (MHP) և Լավ (İYİ Parti) կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած նախագծի բանաձևը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի առաջարկությամբ ստորագրված հայտարարության մեջ նշվել է, որ իբրև Թուրքիայի քաղաքական ուժեր, իրենք խստորեն դատապարտում են նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված որոշումը։

Չորս կուսակցությունները արտահայտել են իրենց դժգոհությունը՝ նշելով, որ ՍԵնատի որոշման՝ ձայների մեծամասնությամբ ընդունումը պատճառ է հանդիսանում, որ «Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իրենց մտահոգությունները էլ ավելի մեծանան»։ Հայտարարության մեջ առաջ է քաշվել 1993 թ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած  822, 853, 874 և 884 բանաձևերով Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի տարածք ճանաչելու» հանգամանքը, և ընդգծվել, թե Ֆրանսիայի Սենատի կողմից կայացված որոշումը «անվավեր է միջազգային իրավունքի տեսանկյունից»:

«Հիշեցնելով, որ նման կողմնակալ և սադրիչ նախաձեռնությունները հեռու են մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն, հանգստություն և կայունություն ապահովելուց, մենք հայտարարում ենք, որ նրանք, ովքեր նման թշնամական քայլեր են ձեռնարկում մեր երկրի և եղբայրական Ադրբեջանի դեմ, չեն վրիպում մեր ժողովի և մեր սիրելի ազգի ուշադրությունից», - եզրափակվում է հայտարարությունը:

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio