Արա Աբրահամյան․ Պուտինն անձամբ է զբաղվում գերիների վերադարձի հարցերով
https://parstoday.ir/hy/news/world-i129062-Արա_Աբրահամյան_Պուտինն_անձամբ_է_զբաղվում_գերիների_վերադարձի_հարցերով
Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ասել է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2020 09:24 Asia/Tehran
  • Արա Աբրահամյան․ Պուտինն անձամբ է զբաղվում գերիների վերադարձի հարցերով

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ասել է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Նա նշել է, որ Պուտինին իրենք են դիմել նամակով: «Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի հետ: Նամակ ենք գրել նախագահին, ստացել ենք պատասխան: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում»,- ասել է Աբրահամյանը՝ հավելելով, որ Պուտինին ուղղված նամակում իրենք մտահոգություն են հայտնել եռակողմ հայտարարության՝ ռազմագերիներին առնչվող կետի իրագործման հարցով։

Նյութի աղբյուրը` YN.am