Բորելն ընդգծել է բոլոր անդամների կողմից ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i129130-Բորելն_ընդգծել_է_բոլոր_անդամների_կողմից_ՀԳՀԾ_ի_լիարժեք_գործադրման_անհրաժեշտությունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը, երեքշաբթի օրն իր թվիթերյան օգտահաշվում արած գրառման մեջ նշել է. «ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆի հետ քննարկել եմ Բրյուսելի և Թեհրանի միջև հարաբերությունները և ընդգծել ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման անհրաժեշտությունը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 02, 2020 10:04 Asia/Tehran
  • Բորելն ընդգծել է բոլոր անդամների կողմից ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման անհրաժեշտությունը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը, երեքշաբթի օրն իր թվիթերյան օգտահաշվում արած գրառման մեջ նշել է. «ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆի հետ քննարկել եմ Բրյուսելի և Թեհրանի միջև հարաբերությունները և ընդգծել ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման անհրաժեշտությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բորելը հավելել է. «Որպես ՀԳՀԾ-ի համակարգող, շարունակելու ենք մեր ջանքերը՝ բոլոր անդամների կողմից ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումն ապահովելու ուղղությամբ»:

Հաղորդման համաձայն, Զարիֆի հետ հեռախոսազրույցում, ԵՄ արտաքին քաղաքականբության պատասխանատուն, ընդգծելով իրանցի միջուկային գիտնական Մոսեն Ֆախրիզադեի սպանության հանցագործ բնույթը, անդրադարձել է այդ կապակցությամբ ԵՄ-ի դիրքորոշմանը:

Նույն օրը կայացած՝  «ԵՄ արտաքին քաղաքականությունը վերջին տասնամյակի ընթացքում» թեմայով կլոր սեղանի ժամանակ, Բորելը հայտարարել է. «Մենք չենք կարող Իրանի միջուկային տերություն դառնալը կանխել միջուկային գիտնականների սպանությամբ»:

Քննարկման ժամանակ,  առանց ուղղակի կերպով նշելու  այս ողբերգական սպանության մեղավորներին, Բորելը հայտարարել է. «Որոշ շրջանակներ չեն ցանկանում, որպեսզի ՀԳՀԾ-ն վերակենդանանա և դա այն պայմաններում, երբ չնայած  համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուն, մենք ջանքեր ենք գործադրել այն պահպանելու ուղղությամբ»: