Պուտին. Լավ մտադրություններով գունավոր հեղափոխությունները ճանապարհ են հարթում դեպի դժոխք
https://parstoday.ir/hy/news/world-i129180-Պուտին._Լավ_մտադրություններով_գունավոր_հեղափոխությունները_ճանապարհ_են_հարթում_դեպի_դժոխք
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Բելառուսի ժողովուրդը քաղաքական հասունություն կունենա ներքաղաքական երկխոսություն սկսելու եւ առանց ճնշման եւ արտաքինից միջամտության ներքին հարցերը լուծելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2020 16:16 Asia/Tehran
  • Պուտին. Լավ մտադրություններով գունավոր հեղափոխությունները ճանապարհ են հարթում դեպի դժոխք

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Բելառուսի ժողովուրդը քաղաքական հասունություն կունենա ներքաղաքական երկխոսություն սկսելու եւ առանց ճնշման եւ արտաքինից միջամտության ներքին հարցերը լուծելու համար:

«Հուսով եմ՝ Բելառուսի ժողովուրդը քաղաքական հասունություն կունենա հանգիստ, առանց կտրուկ գործողությունների քաղաքական բոլոր ուժերի հետ ներքաղաքական երկխոսություն սկսելու, առանց ճնշման եւ արտաքինից միջամտության ներքին բոլոր: Անկասկած, դա կհաջողվի՝ հաշվի առնելով Բելառուսի նախագահի քաղաքական փորձը»,-ասել է Պուտինը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվել է տեսահամաժողովի ձեւաչափով:

Նա վստահություն է հայտնել, որ «պետք է ի վերջո ժողովուրդներին հնարավորություն տալ ինքնուրույն լուծել խնդիրները», եւ որպես բացասական օրինակ նշել է այսպես կոչված «արաբական գարունը» եւ այլ գունավոր հեղափոխություններ: «Մենք տեսանք՝ ինչի հանգեցրեցին գունավոր հեղափոխությունները, դրանք միշտ բացատրվում են լավագույն մտադրություններով: Ինչպես հայտնի է, լավ մտադրություններով ճանապարհ է հարթվում դեպի դժոխք»,-ասել է Պուտինը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio