Սրվել է իրադրությունը միջերկրածովյան ավազանում
ԼՂ-ից հետո Թուրքիայի թիրախը Միջերկրական ծովն է:
«ԼՂ-ում հրադադարի հաստատումից հետո կրկին սրվել է իրադրությունը միջերկրածովյան ավազանում: Ղարաբաղյան պատերազմը տարածաշրջանի երկրներին ստիպեց վերագնահատել իրավիճակը եւ ըստ դրա կանխատեսել զարգացումների հավանական սցենարները: Մեծաքանակ զոհերով ղարաբաղյան բախումից հետո միջերկրածովյան պետություններն առավել իրատեսական են համարում Թուրքիայի հետ ռազմական ընդհարումը եւ դրան նախապատրաստվելու ուղղությամբ կատարում են գործուն քայլեր: Տարածաշրջանային զարգացումների այս ֆոնին մի քանի օրից Եվրամիությունը կքննարկի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Նախորդ փորձը սակայն փաստում է, որ նման միջոցները չեն ազդում այս պետության ագրեսիվ վարքագծի վրա, եւ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար անհամեմատ ավելի ազդեցիկ լծակներ պետք է կիրառվեն»
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio