Եվրոպայի խորհրդի նախագահը քննադատել է Բրյուսելի դիրքորոշումը Անկարայի նկատմամբ
Քննադատելով Բրյուսելի դիրքորոշումը Անկարայի նկատմամբ ՝ Եվրոպական խորհրդի նախագահը ԵՄ-ին կոչ է արել լուրջ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ:
Ուրբաթ օրը ԵՄ կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում, Չարլզ Միշելը ԵՄ պաշտոնյաներին կոչ է արել լուրջ դիրքորոշում արտահայտել Միջերկրական ծովում թուրքական նավթի և գազի հետախուզությամբ զբաղվող նավերի առկայության կապակցությամբ:
Եվրախորհրդի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրիչ գործողություններն ու թշնամական հռետորաբանությունը:
ԵՄ գագաթնաժողովի նախօրեին, Թուրքիան Միջերկրական ծովի վիճելի ջրերից հետ է կանչել իր հետախուզական նավը:
Նոյեմբերի 27-ին, Եվրախորհրդարանում ոչ պարտադիր բանաձևի ընդունումը և Եվրամիությանն ուղղված կոչը՝ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ Միջերկրական ծովի արևելքում նավթի և գազի որոնման համար, առթել է Անկարայի զայրույթը: