Թուրքիայից Ադրբեջան զենքի արտահանումներն ավելացել են
https://parstoday.ir/hy/news/world-i129250-Թուրքիայից_Ադրբեջան_զենքի_արտահանումներն_ավելացել_են
Ընթացիկ տարում Թուրքիայից Ադրբեջան զենքի արտահանման ծավալները 600 տոկոսով ավելացել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2020 13:08 Asia/Tehran
  • Թուրքիայից Ադրբեջան զենքի արտահանումներն ավելացել են

Ընթացիկ տարում Թուրքիայից Ադրբեջան զենքի արտահանման ծավալները 600 տոկոսով ավելացել են:

Ընթացիկ տարվա հունվարից մինչև նոյեմբեր ամիսների ընթացքում Ադրբեջանը 256մլն. դոլարի զենք է գնել Թուրքիայից: 

Հաղորդման համաձայն՝ անցնած 11 ամիսների ընթացքում թուրքական զենքերի արտահանումն Ադրբեջան, ավելացել է  600 տոկոսով:

Քննադատելով Ադրբեջանի կողմից հրապարակված այս զեկույցը, Հայաստանի կառվարությունը Ադրբեջանին մեղադրել է Ղարաբաղյան պատերազմում հայկական զորքերի դեմ թուրքական արտադրության զենք կիրառելու մեջ: 

Ավելի վաղ, Թուրքիայի Միլի Մեջլիսը վավերացրել էր մի նախագիծ, որն Անկարային թույլ է տալիս զորուժ գործուղել Ադրբեջան: Մոսկվան դեմ է արտահայտվել այդ որոշմանը: