Չինաստանում սկսել է արհեստական ​​արևի աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/world-i129301-Չինաստանում_սկսել_է_արհեստական_արևի_աշխատանքը
ԻՌՆԱ-ի հաղորդմan hամաձայն, չինական լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ երկիրը կարողացել է առաջին անգամ հաջողությամբ գործարկել միջուկային միաձուլման ռեակտորը (արհեստական ​​արև) և զգալի առաջընթաց արձանագրել միջուկային էներգիայի հետազոտություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2020 12:49 Asia/Tehran
  • Չինաստանում սկսել է արհեստական ​​արևի աշխատանքը

ԻՌՆԱ-ի հաղորդմan hամաձայն, չինական լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ երկիրը կարողացել է առաջին անգամ հաջողությամբ գործարկել միջուկային միաձուլման ռեակտորը (արհեստական ​​արև) և զգալի առաջընթաց արձանագրել միջուկային էներգիայի հետազոտություններում:

Շաբաթ օրը Չինաստանի միջազգային ռադիոն հայտնել է, որ գիտնականները հույս ունեն, որ ռեակտորը կարող է մաքուր էներգիայի հզոր աղբյուր ապահովել:

Ռեակտորը օգտագործում է հզոր մագնիսական դաշտ տաք և ջերմային պլազմաները միաձուլելու համար  և դա հնարավորություն ունի ավելի քան 150 միլիոն աստիճան ցելսիուս ջերմաստիճանի հասնել, ինչը գրեթե 10 անգամ ավելի տաք է, քան Արեգակի միջուկային ջերմությունը:

Այս միջուկային ռեակտորի շինարարությունն ավարտվել է 2019 թ-ին, որը հսկայական ջերմություն և էներգիա է առաջացնում: