Ֆրանսիայի 90 քաղաքներում ոստիկանության բռնության դեմ ցույցերը բախումներ են տեղի ունեցել
Ֆրանսիայում տեղի են ունեցել հակակապիտալիստական շարժման 108-րդ շաբաթվա և ոստիկանության բռնությունների ու ռասիզմի դեմ բողոքի երկրորդ շաբաթվա ցույցերը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս շաբաթ Ֆրանսիայի 90 քաղաքներում բողոքի ցույցեր են կայացել: Ցույցերին մասնացած քաղաքների թիվը 20-ով գերազանցում է նախորդ շաբաթվան: Փարիզում ցույցերը շարունակվել են մինչև կեսգիշեր:
Փողոցային պատերազմի նմանվող այդ ցույցերի ընթացքում խիստ վնասվել է հանրային գույքը:
Ոստիկանությունը արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով ու մահակով փորձել է ցրել ցուցարարներին:
Ֆրանսիայի ՆԳՆ ցուցարարների թիվը ավելի քան 52 հազար հոգի է հայտարարել, իսկ արհմիությունների հայտարարության համաձայն ցուցարարների թիվը գերազանցում է 300 հազարը:
Ֆրանսիայի ժողովուրդը դեմ է անվտանգության նոր օրենքին և կառավարության ճնշող քաղաքականություններին:Կաբնխատեսվում է, որ ցույցերը շարունակվելու են: