Ճապոնիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը կանցկացնեն համատեղ զորավարժություններ մայիսին. ԶԼՄ-ներ
https://parstoday.ir/hy/news/world-i129345-Ճապոնիան_Ֆրանսիան_եւ_ԱՄՆ_ը_կանցկացնեն_համատեղ_զորավարժություններ_մայիսին._ԶԼՄ_ներ
Ճապոնիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը կանցկացնեն համատեղ զորավարժություններ ցամաքում եւ ծովում հաջորդ տարվա մայիսին տարածաշրջանում Չինաստանի ռազմական ակտիվության ֆոնին, գրում է Sankei թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2020 14:14 Asia/Tehran
  •  Ճապոնիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը կանցկացնեն համատեղ զորավարժություններ մայիսին. ԶԼՄ-ներ

Ճապոնիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը կանցկացնեն համատեղ զորավարժություններ ցամաքում եւ ծովում հաջորդ տարվա մայիսին տարածաշրջանում Չինաստանի ռազմական ակտիվության ֆոնին, գրում է Sankei թերթը:

Զորավարժությունները կանցկացվեն Ճապոնիայի անմարդաբնակ կղզիներում եւ կկենտրոնանան տարերային աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելուն, սակայն մասնակիցները կարող են նաեւ ուշադրություն դարձնել հարձակումների դեպքում պաշտպանության հարցերին, գրում է թերթը՝ հղում անելով աղբյուրին:

Համատեղ զորավարժությունների նպատակն է Չինաստանին հակազդեցությունը, որը հավակնում է Արեւելյան Չինական ծովում Ճապոնիայի կողմից վերահսկվող կղզիներին, նշում է թերթը:

«Մենք ցանկանում ենք ցուցադրել մեր ներկայությունը տարածաշրջանում եւ ուղերձ հղել ճապոնա-ֆրանսիական համագործակցության մասին»,-թերթին հայտարարել է ֆրանսիական ռազմածովային նավատորմի ծովակալ Պյեր Բանդյեն:

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը Reuters գործակալության համար:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio