Ֆրանսիայում ձերբակալվել են անվտանգության համապարփակ օրենքի դեմ բողոքող ատսնյակ ցուցարարներ
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Դարմանինը, կիրակի օրն իր թվիթերյան օգտահաշվում արած գրառման մեջ նշել է, որ երկրի ողջ տարածքում, անվտանգության համապարփակ օրենքի դեմ բողոքի ցույցերի ըթնացքում, ձերբակալվել է 95 ցուցարար և 65 ոստիկան:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հավելել է, որ Փարիզ քաղաքում, որտեղ շաբաթ օրը տեղի են ունեցել փողոցային բախումներ, վիրավորվել է առնվազն 48 ոստիկան և մեկ հրշեջ ծառայող:
Ֆրանսիայի դատախազությունը հայտարարել է, որ Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է 25 ցուցարարի, այդ թվում ՝ երկու անչափահասի:
Ֆրանսիայում արդեն երկրորդ շաբաթը շարունակվում են Համապարփակ անվտանգության օրենքի դեմ բողոքի ցույցերը:
Անվտանգության նոր օրենքը, որը սպասում է Ֆրանսիայի Սենատի կամ Ազգային ժողովի հաստատմանը, քրեականացնում է ոստիկանների պատկերների հրապարակումը համացանցում, որպես պատիժ նախատեսելով 45,000 եվրո տուգանք կամ ազատազրկում:
Օրենքը քաղաքացիական հասարակության խմբերի և լրատվամիջոցների ակտիվիստների շրջանում մտահոգություններ է առաջացրել քաղաքացիների նկատմամբ ոստիկանության բռնությունների շարունակման վերաբերյալ: