Չավուշօղլուն հայտարարել է` Թուրքիան աչք չունի Հայաստանի հողերի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i129404-Չավուշօղլուն_հայտարարել_է_Թուրքիան_աչք_չունի_Հայաստանի_հողերի_վրա
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակոնֆերանսի միջոցով խոսել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից կազմակերպված Արևելյան Միջերկրածովյան սեմինարի ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2020 19:19 Asia/Tehran
  • Չավուշօղլուն հայտարարել է` Թուրքիան աչք չունի Հայաստանի հողերի վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակոնֆերանսի միջոցով խոսել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից կազմակերպված Արևելյան Միջերկրածովյան սեմինարի ժամանակ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական կայքը, Չավուշօղլուն իր ելույթում տարածաշրջանային տարբեր թեմաներից զատ անդրադարձել է նաև Հայաստանին։

«Մենք շատ ուժեղ ենք և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում, թե մեր  տեսակետը ամբողջը ցանկանալն է: Մենք աչք չունենք Հայաստանի տարածքի վրա։ Այս պահին խնդրի այսպիսի կարգավորումը նաև հայ ժողովրդի օգտին է լինելու: Հետևաբար, մենք կողմ ենք արդար բաժանմանը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ չհստակեցնելով, թե ինչ արդարացի բաժանման մասին է խոսքը։

2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում թուրքական ռազմական տեխնիկայի, ԱԹՍ-ների, բայրաքթարների կիրառումից զատ, Թուրքիայի մասնակցությունը ապացուցող փաստերից են նաև պատերազմի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուի, ՊՆ Հուլուսի Աքարի այցելությունները Բաքու, որոնց ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները։ Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ստորագրվել է հայտարարություն, որով հաստատվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio