Ֆրանսիայում ընդունվել է հակաիսլամական օրենք
https://parstoday.ir/hy/news/world-i129535-Ֆրանսիայում_ընդունվել_է_հակաիսլամական_օրենք
Ֆրանսիայի կառավարությունն ընդունել է նոր օրենք, որը խստացնում է մուսուլմանների համար նախաստեված կանոնակարգերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2020 14:28 Asia/Tehran
  • Ֆրանսիայում ընդունվել է հակաիսլամական օրենք

Ֆրանսիայի կառավարությունն ընդունել է նոր օրենք, որը խստացնում է մուսուլմանների համար նախաստեված կանոնակարգերը:

RT ցանցի  հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Ֆրանսիայի կառավարությունը, շարունակելով իր հակաիսլամական ​​գործողությունները, ընդունեց ծայրահեղականության դեմ պայքարի և հանրապետության արժեքների ամրապնդման մասին օրենքը:

Չորեքշաբթի  օրը Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեսը խորհրդարան է ներկայացրել «Հանրապետության արժեքների նկատմամբ հարգանքի ամրապնդմանծ» օրինագիծը:

Ֆրանսիայի կառավարության օրենքի քննադատները նախազգուշացնում են, որ Էմանուել Մակրոնը մտադիր է օրենքը կյանքի կոչել՝ հակաիսլամական գործողությունները շարունակելու համար:

Ֆրանսիացի օրենսդիրներն ընդունեցին օրենքը այն հիմնավորմամբ, որ երկիրը տարբեր շրջաններում  հովանավորում է ահաբեկչական խմբերին և մասնակցում է ամբողջ աշխարհում տեղի ունեցող բռնություններին:

Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ ցանկանում է պայքարել ծայրահեղականության դեմ:

Իրավապաշտպան խմբերը նշում են, որ Ֆրանսիայում աշխարհիկ և հակակրոնական օրենքները խթանել են իսլամաֆոբիան և խտրական վերաբերմունքը աճել է Ֆրանսիայի մուսուլման համայնքի նկատմամբ: