Էրդողանի պնդմամբ` Պուտինը պաշտպանել է տարածաշրջանային անվտանգության հարթակի ստեղծման գաղափարը
https://parstoday.ir/hy/news/world-i129580-Էրդողանի_պնդմամբ_Պուտինը_պաշտպանել_է_տարածաշրջանային_անվտանգության_հարթակի_ստեղծման_գաղափարը
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Ադրբեջանի գաղափարը տարածաշրջանային անվտանգության ապահովման համար հարթակ ստեղծելու մասին, որին կարող են անդամակցել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և Հայաստանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2020 14:26 Asia/Tehran
  • Էրդողանի պնդմամբ` Պուտինը պաշտպանել է տարածաշրջանային անվտանգության հարթակի ստեղծման գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Ադրբեջանի գաղափարը տարածաշրջանային անվտանգության ապահովման համար հարթակ ստեղծելու մասին, որին կարող են անդամակցել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և Հայաստանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Էրդողանն այս մասին հայտնել է Ադրբեջանից վերադառնալու ժամանակ իր ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում:

«Պուտինն այդ գաղափարին դրական է վերաբերվում։ Հեռախոսազրույցում նա հարցրեց, թե ինչ կարծիք ունեմ այդ մասին։ Ես նրան պատասխանեցի, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրան դրական վերաբերվեց, ապա կարևոր է, որ ես էլ դրան դրական վերաբերվեմ: Այդ թեմայով նույնիսկ Վրաստանն է օրակարգի մեջ մտել», - Էրդողանի խոսքը մեջբերում է «Haberturk»-ը:

Բացի այդ, Էրդողանը հայտնել է՝ եթե Հայաստանը միանա այդ հարթակին, Թուրքիայի և Հայաստանի միջեւ հարաբերություններում կարող է նոր էջ բացվել:

https://armenpress.am/arm/news/1037542.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio