Իրանի բողոքից հետո, Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել է Անկարայում ԻԻՀ դեսպանին
Ի նշան բողոքի Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անսովոր ելույթի դեմ, Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել էր ԱԳՆ: Ավելի ուշ, Թուրքիայում Իրանի դեսանը նույնպես կանչվել է այդ երկրի ԱԳՆ:
Ուրբաթ օրը, Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ չնայած բողոքն արտահայտելու համար գոյություն ունեցող բազմաթիվ տարբերակներին, Իրանի ԱԳՆ-ն Թվիթերի միջոցով է դիմել Թուրքիային:
Էրդողանի անսովոր ելույթը բացասական արձագանքի է արժանացել Իրանում և իրանցիները խստորեն դատապարտել են այն:
ԻԻՀ ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում պատասխանել է հինգշաբթի օրը Բաքվում Թուրքիայի նախագահի հայտարարություններին, գրելով. «Էրդողանին չեն հայտնե՞լ, որ այն բանաստեղծությունը, որից նա Բաքվում մեջբերումէ արել, վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած շրջանների բռնի անջատմանը իրանական հայրենիքից»:
Զարիֆը հավելել է. «Միթե նա չէ՞ր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը: Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ատրպատականի մասին»: